ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք հայհոյախառն բառերով ուզում էին մտնել ներս»․ Տեր Սարգիս

«Երեկ Մայր տաճարի բակում, ոմանք, որոնցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյախառն բառերով ծեծում էին դուռը, ուզում էին մտնել ներս և խաթարել ներսում տեղի ունեցող աղոթական կարգը։ Ես իմ քահանա եղբայրների հետ պահպանում էի Մայր Աթոռի մուտքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովhաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ անդրադառնալով երեկվա իրադարձություններին։ «Մեր հոգին ամուր է, մեր կամքն ամուր է, համբերությունը սովորում ենք։ Մենք Հայ եկեղեցու օրհնյալ սպսավոր ենք, հայ ժողովուրդն էլ մեր կողքին է, մենք միասին ենք՝ որպես մեկ ընտանիք։ Այսօր էլ՝ երեկվա խառը պահից հետո, հանգիստ, մեր շնորհակալությունն ու գովաբանությունն ենք առ Աստված բարձրացրել»,- հավելել է Տեր Սարգիսը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։