ՏԵՍԱՆՅՈւԹ․ Օգոստոսի 8-ից ընդամենը 3 ամիս հետո ՌԴ-ի հետ ունենք կոնկրետ զարգացումներ. Փաշինյան

Ամեն օր բան է փոխվում, անսպասելի և դինամիկ զարգացումներ են տեղի ունենում, ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստան ցորեն պետք է գա Ղազախստանից, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան բերած ցորենի առաջին խմբաքանակին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հետագայում պարզվել է, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին.«Հիմա ՌԴ-ից այդ ճանապարհով որոշակի ապրանքախմբեր արտահանելու համար ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում։ Ըստ էության, հոսքերը սկսվում են վերադասավորվել Ադրբեջանով Հայաստան հասնելու համար, մինչդեռ Ղազախստանով նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել։ Հիմա պետք է գործնականում պարզել, թե արդյո՞ք հակառակ ուղղությամբ ապրանքներն ինչպես են հոսելու, գնալու, այսինքն՝ Հայաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ դեպի ՌԴ ու Ղազախստան։ Համոզված եմ, որ հընթացս հանրությունն այդ տեղեկատվությունը կիմանա»։

Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել.«Պետք է իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ, ևս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարա-Կոռնիձոր և հակառակ երթուղով ապահովելու թուրքական և ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղություններով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։