ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ոգևորված եմ մեր երիտասարդների խիզախ և հետաքրքիր գաղափարներով. բոլորին միավորում է նույն ձգտումը՝ ունենալ արդար ու ժամանակակից պետություն. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ամփոփելով «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում հայտարարված մրցույթը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Երևանի, Հայաստանի բոլոր մարզերի և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։
Ոգևորված եմ մեր երիտասարդների խիզախ և հետաքրքիր գաղափարներով։ Բոլորին միավորում է նույն ձգտումը՝ ունենալ արդար ու ժամանակակից պետություն։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք թույլ կտան նրանց գաղափարները վերածել իրական ծրագրերի։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած մեր տղաներին։ Մենք արդեն ստեղծել ենք ամուր և ազնիվ ընկերության հիմքերը։
Ինչպես երեկ հայտարարել եմ, որևէ լավ գաղափար չի անտեսվելու։ Դրանք ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում, իսկ հեղինակները ստանալու են հնարավորություն անձամբ մասնակցելու աշխատանքներին։
Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ։ Վստահ եմ, որ անհնարինը պարզապես ավելի մեծ ջանք է պահանջում, և ես միշտ պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ազգանվեր նախաձեռնության։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։