ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ոչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից երրորդին՝ դեղերի գների 20 և ավելի տոկոսով նվազեցմանը։

Կարապետյանն ընդգծել է՝ Վրաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի համեմատ՝ Հայաստանում դեղերի գներն ավելի բարձր են։

«Խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում գրանցված է ընդամենը 3 800 դեղ, մինչդեռ Վրաստանում՝ 8 000։ Դեղերի գրանցումը Հայաստանում արհեստականորեն դժվարացրած պրոցես է։ Առաջին քայլը, որը պետք է անենք դեղերի գնիջեցման պրոցեսում, գրանցումը հեշտացնելն է։ Այն դեղերը, որոնք գրանցված են Եվրոպայում, ավտոմատ գրանցվելու են նաև Հայաստանում։ Դա կտա վստահություն, որ որակն ապահովված է։ Այսինքն՝ մենք Եվրոպայում գրանցված դեղերը նաև Հայաստանում ենք գրանցելու, և դրա շնորհիվ մեր շուկայում 8-9 000 դեղ կգրանցվի, իսկ դա իր հերթին կբերի գների իջեցման»,- ասել է Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։