ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որոշելու, թե ով կլինի կաթողիկոս. Նարեկ Կարապետյան

Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, և ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որոշելու, թե ով կլինի կաթողիկոս։ Հակակոռուպցիոն դատարանում, որտեղ լսվում է Նարեկի հորեղբոր՝ համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Տաշիր Կապիտալ» ընկերության գործադիր տնօրեն Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխող կուսակցության անդամները հայտարարություններ են արել այս հարցի վերաբերյալ։

«Հատկապես, որ նա (Փաշինյանը) խնդիրներ ունի իր սեփական մեղքերի հետ։ Թող նախ իր նախկին մեղքերը քավի»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ կրոնական ազատության կոմիտեի փոխնախագահը, որը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Աղոթքի նախաճաշին, ցանկացել է հանդիպել ձերբակալված արքեպիսկոպոսների հետ, բայց նրան պարզապես չեն պատասխանել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։