«Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ։ «2011թ․ նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել է ՀԱՍԵ կանոնադրությունը, որի մեջ ասվում է՝ մոտ ապագայում կազմվելու է ՀԱՍԵ կանոնադրություն (սահմանադրություն), որը հանդիսանալու է հիմնական արժեքը՝ նրա նվիրապետական ամբողջ կառույցի։ Ներսիսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց, համապարփակ կանոնագիրքը չկա։ 2011-ին ասում է՝ մոտ ապագայում կընդունվի, անցել է ևս 14 տարի»,- իր խոսքում ասում է վարչապետը։




