Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությանը, թե «կարծիք է ձևավորվում, թե ՀՀ-ն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն է դառնում»։
«Ես ասացի, որ հարցազրույց չեմ տալիս, իմ այս մոտեցման մեջ բան չի փոխվել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ երկու րոպեից ավելի զրուցում են ու ինքը 2 րոպե ասում է, որ հարցազրույց չի տալիս, մինչդեռ մի հարցի կարող էր պատասխանել, ԱԽ քարտուղարը նկատեց, որ ինքը ժամանակի գործոնով չի բացատրել իր հարցազրույց չտալը. «Որովհետև պանելային քննարկում ենք անցկացնում»,–ասաց Գրիգորյանը։




