ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ո՞նց եղավ, որ հենց «անմեղ» Տիգրան Ավինյանի ծանոթները ստացան միլիոնավոր դոլարների աջակցություն»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյաննն անդրադարձել է «Հետք»-ի պատրաստած նյութն՝ կից գրելով․ «Տիգրան Ավինյանը իր վերջին ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ANIF-ի բոլոր որոշումները կայացնում էր «Օրբիս» ընկերությունը, որը հանդիսանում է ANIF-ի 51% բաժնեմասերի սեփականատերը։
Լրագրողների՝ Տիգրան Ավինյանին ուղղված այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ հիմնականում հենց նրա ծանոթներն են ANIF-ից ֆինանսական աջակցություն ստացել այն դեպքում, երբ որոշումները կայացնում էր «Օրբիս» ընկերությունը, այլ ոչ թե Տիգրան Ավինյանը, վերջինս բազմիցս կրկնել էր, որ ինքը կապ չունի, և որոշումները ինքը չի կայացրել, այլ՝ ANIF-ի 51% բաժնեմասերի սեփականատեր «Օրբիս» ընկերությունը։
Սակայն Ավինյանը այդպես էլ համոզիչ և սպառիչ պատասխան չտվեց, թե ի վերջո ինչպես ստացվեց, որ ANIF-ից ֆինանսական աջակցություն ստացած ձախողված ծրագրերի հեղինակները հենց Տիգրան Ավինյանի ծանոթներն են։
Մարդ տենց էլ չհասկացավ՝ թե ոնց եղավ, որ հենց «անմեղ» Տիգրան Ավինյանի ծանոթները ստացան միլիոնավոր դոլարների աջակցություն։
Էն որ հաստատ զռում ա էլի, որ Ավինյանի ծանոթների ջեբը զոռով միլիոնավոր դոլարներ քցին, որ հետո «անմեղ» Ավինյանի գլխին սարքեն»:

youtube.com/watch?v=Vk6MSkQ1QBs&source_ve_path=MjM4NTE

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։