Երևանի թիվ 94 մանկապարտեզի երեխաների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։ «Մեկ ու կես տարվա ընթացքում, ինչ մեր տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավելի աշխատողներ ինքնակամ դիմումն են ներկայացրել և հեռացել։ Մանկապարտեզում տիրում է անառողջ մթնոլորտ, դաստիարակները չեն կարողանում աշխատել, նախկինում հեռացված դատիարակները դիմել են թաղապետարան, բայց հարցին լուծում չեն տվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ծնողներից մեկը։ «Մեր դաստիարակները չեն ուզում, որ ծնողները խառնվեն, բայց մենք այսպես չենք թողնելու, պաշտպանելու ենք և՛ մեր երեխաների, և՛ դատիարակների շահերը։ Միակ լուծումը տնօրենի հեռացումն է, այս հարցով դիմել ենք ԿԳՄՍՆ, քաղաքապետարան։ Եթե տնօրենն ինքնակամ չհեռանա, մեր երեխաներին կհանենք մանկապարտեզից»,- հավելել է նա։





