Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
«Ես՝ Մհեր Հայկի Աղամյանս, որոշում եմ կայացրել հրաժարականի դիմում ներկայացնել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, որպեսզի միանամ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին։
Վստահ եմ, հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, միասին կերտելու ենք ուժեղ Հայաստան։
Աստված պահապան բոլորիս»,-հայտնել է նա։





