Համացանցում տարածվում են կադրեր Նոր Նորք վարչական շրջանից, որտեղ գիշերվա անձրևից հետո փողոցներից մեկում, կարծես, գետ է առաջացել։ Օգտատերերը հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ՝ նշելով, որ տեղում մեծ լճակ է գոյացել, ինչը դժվարացնում է քաղաքացիների և մեքենաների տեղաշարժը։





