ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին․ «Սա առաջին դեպքն է, որ պետության ղեկավարը լրատվամիջոցի դեմ անձամբ դիմում է դատարան»

Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան, համարում է, որ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման մեջ կա զրպարտություն, բայց իրականում դա ոչ թե զրպարտություն է, այլ հարցադրումներ են, հիմնականում՝ հռետորական, իր ոճի մեջ, իր գրառումների տրամաբանության մեջ իրեն արձագանքել է հեղինակը, «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Մայիս-հունիս ամիսներին Փաշինյանը շարունակ ստատուսներ էր գրում եկեղեցու, սրբազանների, Վեհափառի դեմ, նույն տիպի հարցադրումներ էր անում, արդյո՞ք կուսակրոն եք, զավակ ունե՞ք, թե՞ ոչ, արդյո՞ք խախտել եք եկեղեցու կանոնագիրքը, թե՞ ոչ։ Մեր հեղինակն էլ փորձել է իրեն նույն ոճի մեջ պատասխանել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը դավաճանում է իր կնոջը, ճի՞շտ են այս կամ ասեկոսեները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմինե Օհանյանը։

Նա նշեց, թե բացի այն, որ հեղինակի խոսքում չկա որևէ պնդում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան, այդ ամենը նաև բխել է հենց Փաշինյանի վարքագծից։

«Ինքը դրել է քննարկման առարկա սրբազանների, հոգևորականների անձնական կյանքը՝ որպես պետության ղեկավար չունենալով այդ իրավունքը, իսկ մեր հրապարակման հեղինակը, որպես ՀՀ քաղաքացի, միանգամայն իրավունք ունի նման հարցադրումներ անելու իր երկրի վարչապետին։

«Ինձ համար անակնկալ էր, որ ինքը դիմեց դատարան, որովհետև, ի վերջո, գործ ունենք նախկին խմբագրի հետ, որը հազարավոր նման հրապարակումներ է արել։ Սա առաջին դեպքն է, որ պետության ղեկավարը լրատվամիջոցի դեմ անձամբ դիմում է դատարան, մինչ այս, մենք նման պրակտիկա չենք ունեցել։ Մեր պետության ղեկավարները համարել են, որ անհավասար պայմաններ են, չի կարող պետության ղեկավարը դիմել դատարան և պարտվել զուտ այն առումով, որ մենք գիտենք, թե մեր դատարաններն ինչքան կախյալ վիճակում են»,-ասաց Արմինե Օհանյանը։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը նշեց, թե Փաշինյանն իրենցից հերքում և 1 մլն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում։

«Բայց այնքան բարոյական աջակցություն, ինչքան «Հրապարակն» է իրեն ցույց տվել, մինչև իր իշխանության գալը… ես համարում եմ, որ լուրջ բարոյական աջակցություն է եղել, նաև որի շնորհիվ ինքը եկել է իշխանության»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։