Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի ցանկանում շտապել ու տարբեր մեկնաբանություններ անել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մասին, ով եկեղեցու դեմ պայքարում միացել է Նիկոլ Փաշինյանին:
«Մենք բոլորս ականատես ենք լինում գործող իշխանության ու եկեղեցու միջև հակադրությանը, իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր, պետք է իրականացվեր փակ դռների հետևում՝ առանց լայն հասարակությանը ներգրավելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Շահրամանյանը կսպասի, թե ինչ զարգացումներ կլինեն, ըստ այդմ, նոր դիրքորոշում կհայտնի:
Արցախի նախագահը հանդիպել է Վրթանես Սրբազանին:
«Ստացել եմ իր հիմնավորումները, ինձ, հիմնականում, հետաքրքրում էր մեկ հարց՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր Վեհափառի հետ, ստացել եմ բացասական պատասխան, ըստ դրա էլ իմ եզրակացությունները ես արել եմ»,- նշեց Արցախի նախագահը:




