Այսօր որոշել եմ տաքսի վարել և մեր հայրենակիցներին ներկայացնել «Մեր ձևով» շարժման գաղափարները, տեսնենք ինչպես կստացվի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Այնուհետեւ նա ցուցադրել է, թե ինչպես է տարբեր հաձջախորդների տեղափոխում տաքսիով և զրուցում նրանց հետ։
Նա դիմելով հերթական հաճախորդին, որը թատրոնում է աշխատում, ասում է. «Ես ներկայացնում եմ «Մեր ձևով» շարժումը։ Դուք ձեր կյանքի ընթացքում հայկական հասարակությանը այսպես լարված, տեսե՞լ եք։ Ընդհանրապես հայկական քո պատմական ամբողջ գիտակցության մեջ, ինչը որ փոխես քո հայկականության մեջ, վերջում կորցնելու ես քեզ ամբողջությամբ՝ ազգանունդ, քո սիմվոլները։ Պետք է չփոխես, եթե ուզում ես հայկականությունը պահպանենք»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։




