ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նարեկ Կարապետյանն անձամբ է դեղատնից մի քանի դեղ գնել ու համեմատել գները Վրաստանի հետ․ Հայստանում դեղերն անհամեմատ թանկ են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրի 5 քայլերից մեկը Հայաստանում դեղերի գների՝ 20 և ավելի տոկոսով նվազեցմանն է վերաբերում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ ոչ թե մեր երկրի դեղատներն են դեղերը թանկ վաճառում, այլ դեղերը արդեն իսկ թանկ գնով են ստանում, որովհետև կառավարությունը չի վարում դեղերի գները նվազեցնելու քաղաքականություն, ինչպես դա անում է Վրաստանը։

«Մենք մեր տնտեսական երրորդ քայլով առաջարկում ենք իջեցնել դեղերի գները, ինչի շնորհիվ մեր հայրենակիցները ստիպված չեն լինի գնալ Վրաստան՝ դեղեր գնելու համար, այլ կգնեն այստեղից, քանի որ թանկ չի լինի»,- ասում է Նարեկ Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։