ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մոսկվայից չվերթ իրականացնող ինքնաթիռի շարժիչը բռնկվել է․ ինքնաթիռում եղել է 425 մարդ

Մոսկվա-Պհուկետ չվերթն իրականացնող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը, որն աղետի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Դոմոդեդովո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։

«Ինքնաթիռը թռիչք է կատարել ժամը 21:19-ին, և կարճ ժամանակ անց շարժիչը բռնկվել է։ Օդաչուները աղետի ազդանշան են տվել և որոշել են վերադառնալ մեկնման օդանավակայան», — նշվում է գրառման մեջ։

Ինքնաթիռը մեկ ժամ պտտվել է Մոսկվայի մարզի վրայով՝ այրելով վառելիքը։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ 425 մարդ է եղել՝ 412 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։ Նշվում է, որ տուժածներ չկան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։