Աջակիցները ծափահարություններով դիմավորեցին Միքայել Սրբազանին: «Լա՞վ եք, լա՞վ է ամեն ինչ»,- հարցրեց նա: Ներկաներն էլ նրա որպիսությունից հետաքրքրվեցին. «Հոյակապ»,- պատասխանեց արքեպիսկոպոս Աջապահյանը:
Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ հանրային մեղադրողի բացակայության պատճառով. հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 15:00-ին:
Վաղը Սրբազանը կտեղափոխվի հիվանդանոց, որտեղ նրան կվիրահատեն:




