Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ահազանգել է հայաստանյան բույքմեյքերական ընկերությունների կողմից բազմաթիվ մարդկանց հաղորդագրությունների միջոցով շահագրգռելուն այն պարագայում, երբ դրանց ծառայությունների գովազդն արգելվում է։
«Ayo henc duq: staceq 50% bonus virtual sportum! Parzapes petq e katarel depozit u xagharkel ayn: ogtveq mayisi 30-31։ Shnorhavor! Aysor stacel es 7% Qeshbeq. Sharunakir xaghal ev stacir avelin»,-ահա նման բովանդակություն են բուքմեյքերական ընկերություններն ուղարկել քաղաքացիներին։
Իրավաբանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում մասնավորապես, նշել է. «Սրանք այն միլիոնավոր նամակներից են, որոնք երեք խոշոր բուքմեյքերական ընկերություններ մի քանի ամսվա ընթացքում ուղարկել են իրենց կայքերում գրանցված ակտիվ և պասիվ խաղացողներին: Մի քանի ամսում 3-ը միասին ուղարկել են շուրջ 45 ՄԻԼԻՈՆ sms, մեյլ և այլ հաղորդագրություն: Եթե մեկ անգամ գրանցված եղել ես, ապա ստացել ես նմանատիպ նամակ, ապա շանս չկա, որ անձը վերլուծի ու հասկանա իր վարքագիծը կամ շարունակելու ցանկությունը: Նա ամեն պահ ստանում է գայթակղիչ անհատական հաղորդագրություններ: Սա գովազդ չէ, անձը գրանցման պահին ավտոմատ սեղմել է համաձայնության կոճակը ինչ- որ նորություն կամ հաղորդագրություն ստանալու համար: Ու… ու լսեք մնացածը: Մրցակցության հանձնաժողովի որոշումը: Գուցե՞ ճիշտը անգամ նման հաղորդագրություններ ուղարկելը ևս արգելելն է: Ինչպես 2022 թվականին` գովազդը»։




