Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, դիմել է թեմի նախկին առաջնորդ, տիրադավ Արման Սարոյանին՝ կոչ անելով ամեն պատահած բան չուտել։
Տեր Զարեհի մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ մյուս տիրադավների համար անվտանգության աշխատողներ չկան, միայն Արման Սարոյանի ու «Ստյոպայի նման երևույթների համար են»։
«Երևի վախենում ես ոչ թե մեզանից՝ հավատարիմ հոգևորականներից, այլ նրանցից, որոնց խաբել ես, որոնց քո միջոցով շանտաժի են ենթարկել իշխանությունները։ Միակ բանը, որից պետք է զգուշանաս՝ քո սիգարներն են, քիչ ծխի, սենյակդ շուտ-շուտ օդափոխի, մեկ էլ առողջ սնունդով որովայնդ լցրու, ամեն պատահած բան մի կեր, մանավանդ, բռնի տեղահանված արցախահայերից գողացած բաները մի կեր, դրանք շատ վտանգավոր են առողջության համար, մի օր Աստված հաշիվ է պահանջելու»,- նշել է Տեր Զարեհը։
Տեր Հայրը չի կարծում, որ Արման Սարոյանով ինչ-որ մեկը հետաքրքրված է։
«Տղա՛ ջան, անհոգ եղիր, քեզ ոչ ոք չի նկատում»,- հավելել է Տեր Զարեհը։
youtube.com/watch?v=XE_ESN8r7o0&feature=youtu.be





