ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մի գիշերվա մեջ բոլորը հանկարծ դարձան սահմանադրագետ. իրավական փակուղի չկա․ Ռոբերտ Հայրապետյան

Մի գիշերվա մեջ Հայաստանում բոլորը հանկարծ դարձան սահմանադրագետ, պատճառն այն փաստն է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Իրականում՝ իրավական փակուղի չկա, շատերը չգիտեն, կամ չեն ցանկանում իմանալ, որ Կառավարության անդամին կամ պատգամավորին ներկայացվող պահանջները կարող են փոփոխվել Ազգային Ժողովով, դրա համար բնավ հանրաքվե անհրաժեշտ չէ: Սա քաղաքական որոշման հարց է, ոչ թե անլուծելի իրավական խնդիր: Կզարմանաք, բայց Վենետիկի հանձնաժողովը, անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը՝ հստակ արձանագրել են, որ միայն ՀՀ քաղաքացիության ու մշտական բնակության ցենզերը հակասում են ժողովրդավարության կանոններին, խնդրել է վերանայել Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները:

Ցիտեմ բառացի՝ միայն ՀՀ քաղաքացիության և մշտական բնակության խիստ սահմանափակումները չեն համապատասխանում ժողովրդավարության կանոններին, սա նոր հորինված դավադրություն չէ, սա ընդամենը հարց է, որի վերաբերյալ վաղուց աղաղակում են միջազգային կազմակերպությունները: Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, քննարկման առարկա է դարձրել և հանձնաժողովի նիստերում արձանագրել, որ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հայտնած մտահոգությունները, ՀՀ Սահմանադրությունից և համապատասխան օրենքներից պետք է վերացվեն միայն ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում մշտապես բնակվելու ցենզերը: Այն ժամանակ սա կոչում էին սահմանադրական բարեփոխում, իսկ հիմա, չգիտես ինչու՝ ազգային աղետ:

Ի՞նչ է փոխվել, իրավու՞նքը, ոչ, փոխվել է ընդամենը թեկնածուի անունը:

Ո՞րն է խնդիրը, որ այսօր, սահմանադրական այս աղմուկի մեջ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Փաշինյանի թիմն անընդհատ թմբկահարում է, որ Սահմանադրությունն արգելում է այս կամ այն թեկնածուին դառնալ ՀՀ վարչապետ»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։