«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ-ում լինի իշխանափոխություն: ՀՀ-ում պետք է, այո՛, իշխանության գա մարդ, ով ավելի շատ վստահության քվե է ստացել ժողովրդի կողմից»,- ԱԺ ճեպազրույցի ժամին հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա անդրադարձել է նաև Փաշինյանի հայտարարությանը, այն է՝ «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ է լինելու»:





