«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում TRIPP նախագծի նշանակությանն է անդրադարձել՝ նշելով՝ անհրաժեշտ են երաշխիքներ, ԱՄՆ-ն կարող է խաղաղության երաշխավորի դերակատարում ունենալ։
«Մեզ անհրաժեշտ են ավելի շատ երաշխիքներ խաղաղության համար։ TRIPP-ը տնտեսական նախագիծ է։ Սա կարող է բերել խաղաղություն, բայց կրկին՝ մեզ անհրաժեշտ են երաշխիքներ։ Որովհետև, օրինակ, 10 տարի անց կարող ենք կրկին բախվել նոր խնդիրների ադրբեջանական կողմից»,- ասել է նա։





