ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է՝ հիմնված հավասարակշռված դիվանագիտության և հուսալի դաշնակիցների վրա». կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը

Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը։
Մեկ հարկի ներքո համախմբվել էին տարբեր ոլորտների հեղինակավոր, մեծ փորձ ունեցող մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ օր ու գիշեր աշխատել են՝ ներկայացնելով առկա խնդիրների լուծման իրենց հստակ և իրատեսական տեսլականը։
Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է՝ հիմնված հավասարակշռված դիվանագիտության և հուսալի դաշնակիցների վրա։
Մենք առաջնորդվում ենք արդարության սկզբունքով։ Կարևոր չէ կուսակցական պատկանելությունը. կարևոր է մարդը, նրա գիտելիքը և ստեղծած արդյունքը։
Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան։
Մեր առաջարկած Հայաստանում չկան կեղծ բաժանումներ՝ արևմտամետներ, ռուսամետներ, ի վերջո, այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։
Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը, ու առաջնահերթը հենց այդ շահն է։ Տեսնել ավելի քիչ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։