ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մի շարք համայնքներում՝ լսելու մարդկանց խնդիրներն ու առաջարկները։
Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ։
Մարդիկ ուզում են մնալ իրենց հողում, բայց բախվում են լուրջ խնդիրների՝ ոռոգման ջրի հարց, բերքի իրացման դժվարություններ և վարկային ծանր բեռ։
Սրանք համակարգային խնդիրներ են, որոնք պահանջում են հստակ լուծումներ։
Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել պայմաններ, որ մարդիկ ապրեն, աշխատեն ու զարգանան իրենց հայրենիքում։
Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։