Ձեր հարցի բանալի բառը «համացանցն» է, հերիք է էլի, ձև անենք, այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որ դպրոցներում, նաև բանակում բռնության դեպքերն աճում են։
«Եթե նախկինում դպրոցականների շրջանում այդ հարաբերությունների մասին Տիկ-Տոկում, Ինստագրամում չի եղել, դա չի նշանակում, որ դրանք չեն եղել։ Հիմա հարևանը հարևանի հետ շքամուտքում վիճում է, երրորդ հարևանի գործն է, որ առաջինը գցի Տիկ-Տոկ, որ առաջինը ինքը դիտում հավաքի»,- ասել է Փաշինյանը։
Միաժամանակ խոստովանել է, որ խնդիրը կա, պատճառը, ըստ նրա, քրեական ենթամշակույթն է, որը «մշակույթ է դարձել»։





