«Մենք բաց ենք՝ նոր ուժերի հետ համագործակցության: Շատ արտախորհրդարանական ուժերի հետ եղել է շփումներ, բայց մեր պատկերացրած ձևաչափը քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիան է»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ նարեկ կարապետյանը:
«Փոփոխությունը կարող է գալ միայն Կարապետյանի ուժի տեսքով»,- հավելել է նա:
Հիշեցենք, որ այսօր կազմավորվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական դաշինքը։
Հուշագիրը ստորագրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը։





