ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեր ազգային բարերարը և սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում. Վարդևանյանը՝ ԱՄՆ–ում

Մեր խոսքի ընթացքում Քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում է նրանցից առնվազն 19-ը։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը։

Թեև Հայկական Եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր Եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի և կառավարության կողմից։

Անցյալ գարնանից սկսած՝ Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։

Առաքելական Եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ: Մեր Առաքելական Եկեղեցու վեց սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը: Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը և հակասում են իրավական երաշխիքներին։

Անցյալ հունիսին ձերբակալվեց և կալանավորվեց նաև Առաքելական Եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին Եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին և մասնակցելու է Եկեղեցու պաշտպանությանը՝ մեջբերում եմ՝ «Մեր ձևով»։

Ի պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի նկուղ»։

Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը և սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։

Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ:

Մեկ տարի առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց. «Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով»։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։

Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել և ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են և ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում և արտասահմանում։ Շնորհակալություն, Աստված բոլորին պահապան»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։