ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Հելնում եմ բալկոն ծխելու՝ թուրքի դրոշը տենում եմ»․ Մեր անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր, այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնել. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր՝ անվտանգության ծրագիրը ներկայացնելու։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

«Իրավիճակն արդեն բարդ է, մենք անցել ենք փշալարերի կողքով, անցել ենք ադրբեջանական նշանառության կետերի կողքով, տեսել ենք Ադրբեջանական դրոշներ, որոնք գտնվում են շատ մոտիկ, մարդկանց անվտանգության մտահոգությունները բավականին շատ են և մենք եկել ենք իրենց նկարագրելու ու ներկայացնելու մեր ծրագիրը։

Բաղանիսցին իրեն անվտանգ չի զգում, ապրում է ուղղակի՝ հույսի հաշվին, որը անկարող է ամբողջությամբ ապահովել իրենց կյանքն ու անվտանգությունը։ Մենք առաջարկում ենք հզոր պաշտպանություն, կիրառել նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մեր սահմանում կանգնած տղաները կարողանան ապահովեն թե իրենց անվտանգությունը, թե սահմանամերձ գյուղի անվտանգությունը»,- նշել է անվտանգության թիմի անդամը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։