ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք ուշադիր հետևում ենք ՀԷՑ–ի եւ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մենք ուշադիր հետևում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Սամվել Սարգսի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը, ինչպես գիտեք, առաջնահերթություն է, բացարձակ առաջնահերթություն։ Մոսկվան և Երևանը միջկառավարական խողովակներ են ստեղծել նման հարցեր քննարկելու համար։ Ինչ վերաբերում է ընկերությանը, ապա կցանկանայի նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջատար խաղացող է եղել հանրապետության էներգետիկ շուկայում՝ աշխատանքով ապահովելով երկու հարյուր հազար քաղաքացու և կանոնավոր կերպով վճարելով հարկերը։ Հիշեցնեմ, որ 10 տարի առաջ Սամվել Կարապետյանը, ստանձնելով «Էլեկտրական ցանցերի» ղեկավարությունը, իր անձնական միջոցներն օգտագործել է տնային տնտեսությունների և փոքր բիզնեսի համար էներգիայի սակագների բացը փոխհատուցելու համար՝ ՀՀ կառավարության հետ հավասար հիմունքներով։ Կբերեմ նաև հետևյալ թվերը. 2017-2023 թվականներին, ներառյալ ենթակառուցվածքների արդիականացումը, ընկերությունը ծախսել է… գրեթե 700 միլիոն դոլար։ Ավելի ճշգրիտ՝ ծախսվել է 680 միլիոն դոլար։ 2024-2034 թվականների համար նախատեսված էին 795 միլիոն դոլարի ներդրումներ։ Իհարկե, մենք հույս ունենք, բոլորը, իհարկե, հույս ունեն, որ ՀՀ իշխանությունների նշանակած նոր կառավարիչները կկարողանան ներկայացնել ավելի արդյունավետ կառավարման մոդել։ Սակայն դատել պետք է կոնկրետ գործերով»,- ասել է Զախարովան։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։