«Ես չեմ ծառայել ՀՀ Զինված ուժերում: Սամվել Կարապետյանի որդիները չեն ծառայել: Մեր ընտանիքի անդամներից մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը ծառայել է, հայրս ծառայել է»,- «Հանրային»-ի եթերում ասել է «մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ երկրի վարչապետը չի ծառայել, իրենց առաջնորդը ծառայել է. «Մենք ունենք ծառայած առաջնորդ և չծառայած վարչապետ: Ես ժամանակին՝ 2018 թվականին դիմել եմ ծառայության համար, բայց քանի որ երկու երեխա ունեի, չեն կանչել ծառայության»:




