ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք ՌԴ-ի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի. Նիկոլ Փաշինյան

Մենք ՌԴ-ի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից և դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով: Ղազախստանի մեր գործընկերները փորձում են հասկանալ, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում և ինչ նոր հնարավորություններ կբացվի իրենց համար, այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չէ. որ հետաքրքված է, բազմաթիվ երկրներ են հետաքրքված։

Մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք՝ պատրաստ լինել ՀՀ-ով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ»,-նշել է նա:

Անդրադառնալով երկութուղու հարցին՝ Փաշինյանը նշել էն, որ հնարավոր է այդ հարցին ևս անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենալու:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։