ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք հասկանում ենք, թե ինչ մեծ սnւտ են ցանկանում մեզ վաճառել․ Նարեկ Կարապետյան

«Երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում։ Մենք ունեցանք պատմական այցելություն ԱՄՆ փոխնախագահի կողմից։ Նրանք հայտարարությունով հանդես եկան։ Հայտարարության մեջ նա ներկայացրեց իր երկրի շահը, արեց հայտարարություն, որ մեր կառավարության թարգմանիչը հատուկ սխալ թարգմանեց»,-հայտարարեց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա հրապարակել է Վենսի հայտարարության բնօրինակը, այն համեմատել թարգմանչի խոսքի հետ։

«Երբ համեմատում ենք, հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են մեզ ցանկանում վաճառել, հարգելի հայրենակիցներ։ ԱՄՆ-ից 9 մլրդ դոլարի սարքավորումներ գնելը ներկայացվեց ներդրում։ Նա հատուկ սխալ է թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար վճարելու է, ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ-ն, այլ ՀՀ քաղաքացիները։ Դա պետական պարտքին 9 մլրդ դոլարի ավելացում է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա հարց հնչեցրեց՝ իսկ գիտե՞ք՝ քանի ատոմային մոդուլյար կայան է կառուցել ԱՄՆ-ն աշխարհում։

«0։ Փորձարկվում է մոդուլյար կայանը ատոմային էներգետիկայի մեջ Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։