ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք. թոշակառուն՝ Փաշինյանին

Այսօր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ թոշակառու մի քաղաքացի, որը դժգոհություն հայտնեց թոշակներից:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ թալանածը կոպեկ-կոպեկ վերադարձնում են պետբյուջե, ինչի հաշվին էլ ապրիլի 1-ից թոշակները բարձրանում են 10 հազար դրամով, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է լինելու, քան սպառողական զամբյուղը:

Նա նշեց, որ այդ 10 հազարը բարձրացնելու համար մեկ տարվա կտրվածքով ծախսվելու է մոտ 200 միլիոն դոլար լրացուցիչ գումար. Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչու են թոշակները բարձրացրել ընդամենը 10, այլ ոչ թե 30 հազար դրամով. ըստ նրա՝ քանի որ նման թոշակառուների թիվը Հայաստանում 600 հազար է:

Քաղաքացին հակադարձեց վարչապետին՝ ասելով. «Չի երևում, որ թալանը հետ եք բերում»:

Թոշակառուն բողոքեց՝ ասելով, որ 15 տարվա թոշակը հավասար է մեկ ամսվա պարգևավճարի. «Ժողովրդի կաշին ու ոսկորն ա մնացել: Ձեր պրեմիաները պակաս տվեք, մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։