ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. Փաշինյան

Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության։

Ֆեյսբուքի էջում ուղիղ եթերով ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է ընդդիմադիր դաշտից արվող պնդումներին ու խաղաղության մասին պատկերացումներին:

«Այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պնդում է, թե նախկինում էլ է եղել խաղաղություն: Այս պնդումը ցինիկ սուտ է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր ու ավելի շատ թվով վիրավորներ: Չի եղել խաղաղություն, եղել է պատերազմի հետաձգում, իսկ դրա համար վճարել ենք գին՝ Հայաստանի անկախությունով, պետականությամբ, տնտեսական զարգացմամբ և բարեկեցությամբ»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։