ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մայր Հայաստանը» մասնակցելու է Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին

«Մայր Հայաստանը» մասնակցելու է Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա սովորական ընտրություն չէ, քանի որ ունենալու է գրեթե համապետական նշանակություն։ Օրվա իշխանությունը հարձակվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ և բոլորիս պարտքն է պաշտպանել մեր եկեղեցին՝ մերժելով ՔՊ–ին և նր դրածոներին։

«Մայր Հայաստանը» մասնակցելու է այս ընտրություններին՝ նպատակ ունենալով իշխանազրկել ՔՊ–ին և ստանձնել իշխանության պատասխանատվության ղեկը Վաղարշապատ համայնքում։

Ընտրությունը բարդ չէ, պետք է ընտրություն կատարել արժանապատվության և անպատվության միջև, լավ կառավարման և վատ կառավարման միջև։

«Մայր Հայաստանը» ձեզ ներկայանալու է փորձառու թիմով, մեր ցուցակում մարդիկ են, որոնք երկար տարիների կառավարչական փորձ ունեն, ընդգրմկված են նաեւ պայծառ երիտասարդներ, որոնք վաղվա օրվա տեսլականով են ապրում, ունեն երազանքներ և դրանք կյանքի կոչելու ցանկություն։

Մենք առաջարկում ենք միասնական պայքարել ու մերժել օրվա իշխանությանը և ստանձնել Վաղարշապատը, հետագայում նաև Հայաստանը անվտանգ, խաղաղ և զարգացող դարձնելու ծրագրի կրողները և ի կատար ածողները։

Միացիր, որ փոխենք»։

Նշենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16–ին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։