ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մատչելի բնակարանների հարցը օրհասական է․ լուծումը` ունենալ ուժեղ վարչապետ․ Ռուբեն Մխիթարյան

ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական զարգացման ծրագրի առանցքային կետերից մեկը վերաբերում է Հայաստանի բնակարանային ֆոնդի սոցիալական աջակցությանը: Ծրագրի 5-րդ կետն ուղղված է մարզերում բնակարանային խնդրի լուծմանը, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Հայաստանի մարզերում բնակարանային խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված և ծայրահեղ սուր: Սա այն հիմնական պատճառներից է, որն արգելակում է ժողովրդագրական աճը․

«Բոլորս էլ գիտենք, որ, թե՛ Շիրակի մարզում, թե՛ մնացած մարզերում բնակարանների խնդիրը շատ լուրջ է։ Երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև բնակարան գնելու հնարավորություն չունեն»,- հայտնել է Մխիթարյանը։

Ըստ նախանշված ծրագրի՝ այս հարցը ստանալու է պետական մակարդակի լուծում, եթե 2026 թվականի հունիսի 8-ից, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնի Սամվել Կարապետյանը, որից հետո կմեկնարկի 20,000 մատչելի բնակարանների տրամադրման լայնածավալ նախագիծը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։