ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մարդկանց խոսք ես տվել, խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս. Մեսրոպ Մանուկյանը՝ Գևորգ Պապոյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով մայրաքաղաքում առկա սոցիալական խնդիրներին։ Նա անդրադարձել է նաև Վահագն Ալեքսանյանին, Գևորգ Պապոյանին և Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով խոստումները չկատարելու և քաղաքացիների խնդիրներն անտեսելու մեջ։

«Հատուկ մեծաբերան Վահագն Ալեքսանյանի համար. «թե բա Երևանում գրունտային ճանապարհներ չկան, թե բա Երևանում երեխաների համար ստեղծել են արժանապատիվ պայմաններ»։

Գևորգ Պապոյա՛ն, մարդկանց խոսք ես տվել, խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս… Մարդիկ քե՛զ են հարցնում։

Նիկո՛լ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է, որ 8 տարվա մեջ 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել, բայց մայրաքաղաքում նման պայմաններում դեռ շարունակում են ապրել մեր հայրենակիցները»,-գրել է Մանուկյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։