ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել Ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնա․ Նարեկ Կարապետյան

Մեր երկրում ապրում է 3 մլն մարդ, կա գրանցված 800,000 աշխատող: Այս մասին Արմենիան ՀԸ «Ժամը» լրատվականի եթերում տաղավարում՝ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մեր հաշվարկով՝ 1,2 միլիոն Հայաստանի քաղաքացի չունի աշխատանք, բայց ունի աշխատելու ցանկություն, որից ընդամենը 200-300,000-ը ունի սեզոնային աշխատանք ամռանը:

300,000 աշխատատեղ ենք պլանավորում ստեղծել 5 տարվա ընթացքում, բայց դա կլինի արդյունաբերության, շինարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մեջ, որը կակտիվացնի մեր տնտեսության արդի վիճակը, դուրս կգանք լրիվ ուրիշ մակարդակի: Դա կօգնի շրջաններում՝ որտեղ ունենք մեծ աղքատություն, հաղթահարել այդ աղքատությունը։

Մենք ունենք մեծ շրջաններ, որտեղ ուղղակի մասսայական գործազրկություններ են, ապրում են ուղղակի աշխատուժ արտահանելու վրա, մարդիկ ընտանիքներից կտրվում են, գնում են օտար երկրներ աշխատելու, քանի որ մեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու ամենակարևոր խնդիրը»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։