ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Մարդ պտի սուտ չխոսա, առավելապես՝ հոգևորականը». Արթուր Պողոսյան

«Կենտրոնացել եք «գյուլլելու» դրվագի վրա: Սկզբից նշեցին, որ դա ինքը չի խոսում, հետո պարզվեց՝ ինքն է խոսում, հետո չէին հիշում՝ թիրախն ով էր, հիմա մեկնաբանում են՝ տեսականորեն երբ իշխանությունը զավթվեր, կոնկրետ անձանց էս ձևով պետք է պատժվեր»,- անդրադառնալով Բագրատ Սրբազանի ու մյուսների գործի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը: «Էդ «գյուլլելու» թիրախների փնտրտուքների մե՞ջ ենք հիմա մենք: Եղե՞լ ա նման խոսակցություն՝ պատերի տակ գյուլլելու, եղե՛լ ա: Բա էն մյուս խոսակցություններն ինչո՞ւ չեք վկայակոչում… Ահաբեկչական գործողություն՝ խուզարկությամբ հայտնաբերված: Որակումն էլ են իրենք տվել, թե ոնց են զավթում, գրավում ոստիկանության շենքերը»,- հավելեց Պողոսյանը: «Մարդ պտի սուտ չխոսա, առավելապես հոգևորականը պտի սուտ չխոսա: ՔԿ նախագահը պարտավոր է սուտ չխոսալ, իսկ հոգևորականը բարոյական պարտավորություն ունի՝ սուտ չխոսելու»,- նշեց նա:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։