Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը։ Հայաստանը ներկայացնող Ալբերտ Արմենակյանն իր Brave Heart երգով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Մրցույթի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուի Դելուզեն՝ Ce Monde երգով: Երկրորդ հորիզականում Ուկրաինան ներկայացնող Սոֆյա Ներսիսյանն է, երրորդում՝ Վրաստանի պատվիրակ Անիտա Աբգարյանը։
Հայաստանն առավելագույն 12 միավոր ստացավ Մալթայի, Ուկրաինայի, Վրաստանի ժյուրիի կողմից:
Ալբերտը հեռուստադիտողի կողմից ստացավ 58 միավոր:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Մալթային:




