«Ես սպասում էի, թե Ռոբերտիս երբ պետք է հետ բերեմ դպրոց։ Այս տարի Ռոբերտիս 30-ամյակն է, և նա 30-ամյակին արդեն իր հարազատ դպրոցում կլինի»,- այսօր Երևանի համար 147 դպրոցի բակում արցախյան քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է հերոսի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը։
Ըստ նրա՝ արձանը դպրոցի բակում տեղադրելն իր միտքն էր, որի իրագործմանն օգնել են ընկերները, այն բրոնզաձույլ է, իսկ հեղինակը Վահագն Պապոյանն է, ով հերոսին քանդակել է նռնակի օղակը քաշելու պահին:




