«Վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերումների վերաբերյալ հարցին։
«Իմ գրքի քննարկումներ եղել են, և եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի ևս մեկ քննարկում կարող ենք իրականացնել, և դուք էլ կարող եք մասնակցել ու ձեզ հետաքրքրող դիտարկումներն անել»,- ասաց Փաշինյանը։




