Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի վրա տասը եպիսկոպոսների նախաձեռնությամբ հարձակման օրը սրտի կաթված ստացած Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը շարունակում է մնալ հիվանդանոցում։
Նա ցավով է հիշում այդ օրվա դեպքերը, լսած արտահայտությունները։
«Նրանք կոպիտ էին վարվում լրատվամիջոցների, աղջիկների նկատմամբ։ Դուք կադրը տեսե՞լ եք, որ լրագրողը գնում է սուրբ Գայանե։ Արտակ Սրբազանը դուրս է գալիս, որ դուռը ծածկի, մեկը սեղանից արաղի շշերը վերցնում է։ Ամոթ է ասել, այդ ամբոխի մեջ գոնե իրենք սթափ լինեին։ Օրինակ, լրագրողին ասում է՝ տիրադավը պապադ է։ Ինքը երբեք այդ բանը չէր ասի, եթե հարբած չլիներ։ Իրենց համար շատ ցավում եմ։ Իրենց խեղճացած տեսնելը, ոստիկանների ուղեկցությամբ… ծանր ցավալի վիճակ էր»,-24news.am-ին տված հարցազրույցում ասել է Տեր Վրթանեսը։
Նա նշել է, նախկինում տեսել են այդ եպիսկոպոսներից մեկը շրջում է «Բենթլի»-ով, մյուսը՝ «Յագուար»-ով, բայց վերջում բոլորը դարձել են «Նիկոլի գազել»։
««Գազել»-ով բերեցին, «Գազել»-ով տարան։ Իրենց կողքին չունեին հոգևոր դաս, չունեին ժողովուրդ։ Իրենց կողքին հավաքված էր փողոցային խուժանը, խմած-հարբած։ Այդ հարբած մասայի մեջ ես հավատացյալներ չտեսա»,-նշել է նա։




