Ես ասեցի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար խաղաղության համար։ «Օրբելի Ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասել եմ մի բան, որ գուցե մի տարի-երկու տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասեցի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասել եմ նաև, որ այդ թեման՝ ներքին տեղահանվածների վերադարձի օրակարգն ընդհանրապես վտանգավոր է, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին», – մասնավորապես նշեց Փաշինյանը։




