ՏԵՍԱՆՅՈւԹ․ Լևոն Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի՝ «կшխվելու լուրերի» մասին

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Համացանցով տեղեկություն է տարածվել, որ Վարդան Ղուկասյանը կախվել է. լուրն իրականությանը չի համապատասխանում: Ժամեր առաջ խոսել եմ պարոն Ղուկասյանի հետ: Իսկ նման սադրիչ տեղեկություն տարածողի պահով կարող եմ ասել հետևյալը՝ բնության մեջ ամեն կենդանի իր դերն ու նշանակությունն ունի»,- նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ճշտվել է տվյալ անձի ապրելու վայրը: «Եթե 24 ժամվա մեջ նա հրապարակային չհերքի իր սադրիչ հայտարարությունը, ներողություն չխնդրի, չասի՝ ո՞վ է պատվիրատուն, կհանրայնացվեն տվյալ անձի հասցեն, տվյալները, կիրականացվի իրավական գործառույթ»,- հավելել է փաստաբանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։