ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կռիվ է եղել, hայhոյել են. Գեղարքունիքում մաhացած զինվորը ամռանը պետք է զորացրվեր. մանրամասներ

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին կրակոցների հետևանքով մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Հակոբյանը Աբովյան համայնքից էր։ Նա ծառայության էր մեկնել 2024 թվականի ամռանը և մի քանի ամսից արդեն զորացրվելու էր։

NEWS.am—ը զրուցել է ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ մահացած զինծառայողի հարևանների հետ։ Վերջիններս հայտնում են, որ իրենց տեղեկություններով և ինչպես համացանցում են կարդացել, այս դեպքին նախորդել է այն վիճաբանությունը, որի ժամանակ հայհոյանքներ են եղել և դրա պատճառով էլ արդեն կրակոցներ են եղել և զինծառայողը մահացել է։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել և կա մեկ ձերբակալված։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։