Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3 տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Համագյուղացիների խոսքով՝ Տիգրանին վերջին անգամ հովիվն է տեսել։
Հովվին հարցաքննել են, ասել է՝ չգիտի` ուր է երեխան։
«Ընտանիքի անդամներից վերջին ագամ հայրն է տեսել պոպոկի ծառի մոտ,- հայտնել է կորած երեխայի զարմիկը,- հարևանի բաղչում խնձոր քաղելուց հետո եկել ենք տուն՝ սուրճ խմելու, տեսել ենք` երեխան չկա։ Մինչև ժամը 3-ը խաղում էր․․․ Դժվար թե հասներ կամրջի մոտ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
 
								



