ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց մեր համատեղ գործունեության մեկնարկը. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ

«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց մեր համատեղ գործունեության մեկնարկը։
Հանդիպման շրջանակներում երկու կառույցները վերահաստատեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու որոշումը՝ կարևորելով դրա դերը ազգային և հասարակական խնդիրների լուծման գործընթացում։

Քննարկում ծավալվեց նաև երկու կառույցների միջև որդեգրված համագործակցության ուղղությունների շրջանակներում, մասնավորապես՝ հոգեբանական աջակցության, հասարակական համախմբման, երիտասարդական ներուժի զարգացման և ազգային դիմակայունության բարձրացման ոլորտներում։
Կողմերը հանդես եկան նոր նախաձեռնություններով և պայմանավորվեցին ձևավորել առաջարկների նոր միասնական փաթեթ:

«Հայաստան-Արցախ» ՀԵՄ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։