«Շատ հոգևորականներ կան, որ սիրուհիներ ունեն, ես դեռ անուններ չեմ տա, բայց զգուշացնում եմ` եթե նրանցից որևէ մեկը փորձի որևէ բան խոսել, եղբայրաբար ասում եմ` իմ տեղեկությունները փաստավորված են:
Կգա մի պահ, որ հանրությունը կիմանա` ով որտեղ է մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում: Ես արդեն ակնարկներ եմ անում, որ հասկանան` ում մասին է:
…Այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ աստված»,- Հովհաննավանքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփան Ասատրյանը: