Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե սա կարևոր ու պատմական իրադարձություն է։
«Այժմ սպասում ենք երկրորդ շարժակազմին՝ Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ սա կարևոր հանգրվան է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ու Վաշինգտոնի հռչակագրի կետերի իրագործման առումով։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից դեպի Կոռնիձոր ու հակառակ ուղղությամբ ՝ Ադբեջանից Թուրքիա ու Թուրքիայից Ադրբեջան ապահովել բեռնատարների տարանցումը, լիովին պատրաստ ենք, կես ժամից էլ բեռնատար մոետնա անցակետին թե՛ Կոռնիձորի, թե՛ Մարգարայի կողմից, պատրաստ ենք անցումը սպասարկել»,- ասաց վարչապետը։




